Ձեզ մտահոգո՞ւմ են ձեր գյուղի կամ քաղաքի խնդիրները։ Ցանկանու՞մ եք փոխել ձեր համայնքի կյանքը դեպի լավը:
Եթե ունեք ժամանակ, էներգիա, կրեատիվ գաղափարներ, եթե բլոգեր եք, IT մասնագետ, ճարտարապետ, ուսանող, ուսուցիչ, լրագրող, պետական ծառայող, նկարիչ, դիզայներ, ձեռնարկատեր կամ պարզապես ակտիվ քաղաքացի, եթե չեք ցանկանում անտարբեր սպասել, թե ինչպես է փոխվում ձեր համայնքը, գյուղը, քաղաքի փողոցները, թաղամասերը, դպրոցը, մանկապարտեզը, այգին և երիտասարդների կյանքը, ապա դուք ինքներդ կարող եք դեպի լավը փոխել ձեր համայնքի կյանքը:
գաղափարների մրցույթը քայլ է դեպի փոփոխություն։
Ներկայացրե՛ք ձեր գաղափարը մեր հարթակում՝ ի՞նչ եք ուզում փոխել ձեր համայնքում/գյուղում/քաղաքում:
Իսկ մասնակցության արդյունքում՝
Ձեր գաղափարը կքննարկվի մրցույթի ժյուրիի կողմից։
Հաղթելու դեպքում դուք կստանաք ֆինանսավորում ձեր գաղափարի համար։
Կզարգացնեք ձեր գաղափարը ոլորտի փորձագետների և գաղափարակիցների օգնությամբ։
մոբիլիզացման մասին դասընթացների և կծանոթանաք այլ ակտիվիստների հետ:
Եթե գաղափարը կյանքի կոչվի, դուք կկարողանաք կիսվել ձեր հաջողություններով այլ սկսնակ նախագծերի հեղինակների հետ:
Էկոլոգիա, կանաչապատում, տրանսպորտ և շարժունակություն, կրթություն և երիտասարդների ներգրավվածություն, քաղաքային տարածքի զարգացում թե մշակույթ:
Ինչի՞ մասին է քո գաղափարը։
Վրաստանի մասշտաբով յուրաքանչյուր ոք կարող է գաղափար ներկայացնել, այդ թվում՝ անհատները, նախաձեռնող խմբերը, քաղաքացիական շարժումները և ակտիվիստները:
Գաղափարներ ներկայացնել հնարավոր է հարթակում գրանցվելուց հետո։
Մրցույթի մասին լրացուցիչ տեղեկություններ կարող եք գտնել մեր ֆեյսբուքյան էջում – Orbeliani Meti • ორბელიანი მეტი
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք գրել մեր ֆեյսբուքյան էջին կամ էլ․հասցեին՝ orbelianimeti@gmail.com