Յուրահատուկ Գեյմ-կինո

short desc

Description

Գեյմ-կինոյի ստեղծման գաղափարը պատկանում է հատուկ կարիքներ ունեցող 20-ամյա Թոկոյին (Թոռնիկե Իաշվիլի)։ Մեր տարածքում «Բիլի Էլիոթ» ֆիլմը դիտելուց հետո, Թոկոն մեզ հետ կիսվեց իր ընկերներին մեր տարածք հրավիրելու, միասին ֆիլմ ընտրելու, սեղանի և առցանց խաղեր խաղալու իր ցանկությամբ։ Մեզ հաջողվեց մի քանի հանդիպում կազմակերպել՝ տոմսեր պատրաստեցինք, բատի-բուտի, լիմոնադ, հրավիրեցինք հյուրեր։ Սակայն նյութական և մարդկային ռեսուրսների սղության պատճառով չկարողացանք այս ֆիլմերի ցուցադրություններին համակարգված բնույթ տալ։ Թոկոյի համար, ինչպես իր տարիքի շատ հաշմանդամություն ունեցող անձանց համար, շատ դժվար է նյութական և սոցիալական անկախության հասնելը։ Այդ իսկ պատճառով մենք որոշեցինք Թոկոյի գաղափարը վերածել նախագծի, որը սոցիալիզացիայի և զբաղվածության միջոց կլինի ոչ միայն Թոկոյի, այլ նաև այլ հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Իսկ ցանկացած այլ մարդու համար՝ հաճելի ու հետաքրքիր ժամանակ անցկացնելու հնարավորություն։ Գեյմ-կինո, որտեղ հյուընկալողները կլինեն հիմնականում հաշմանդամություն ունեցողները՝ ընդունողներ, տարածքը կազմակերպողներ, բատի-բուտի, սուրճ և լիմոնադ պատրաստելու պատասխանատուներ և, իհարկե, ֆիլմ ցուցադրող։ Գեյմ-կինո անվանումը նույնպես Թոկոն է մտածել, քանի որ կարծում է, որ սեղանի խաղեր խաղալիս ավելի հեշտ է մարդկանց հետ ծանոթանալ և ապագայում ընկերանալ։ Մեր կազմակերպությունն արդեն ունի ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գույքացանկի փոքր մասը, ինչպես նաև մասնագետներ, ովքեր պատրաստ են օգնել հաշմանդամություն ունեցող անձանց՝ գործն ամբողջությամբ ուսումնասիրելու համար։ Սակայն, մեր ռեսուրսներից բացի, գաղափարն ամբողջությամբ իրականացնելու համար մեզ անհրաժեշտ են հետևյալ սարքավորումները, որոնք շատ հեշտ է օգտագործել՝ բատի-բուտիի մեքենա, ձայնի ուժեղացուցիչներ և հատուկ աթոռներ: Ձեր աջակցությամբ ստեղծված գեյմ-կինոն կլինի ներառական տարածք, որտեղ տարբեր կարողությունների, սոցիալական և տնտեսական կարգավիճակ ունեցող մարդիկ կարող են լավ ժամանակ անցկացնել, հանդիպել նոր մարդկանց, կիսվել հետաքրքրություններով, մտածել նոր միջոցառումների մասին և պարզապես զվարճանալ հարաբերություններով: Մեծ հույս ունենք, որ ժամանակի ընթացքում Թոկոյի գեյմ-կինոն շատերի սիրելի վայրը կդառնա:

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Յուրահատուկ Գեյմ-կինո”

Your email address will not be published. Required fields are marked *