«Օրբելիանի Մետի» հարթակում մեկնարկել է գաղափարների մրցույթը։
Եթե դուք ունեք գաղափար, որը դրական փոփոխություններ է բերում հասարակության մեջ, կամ սոցիալական նախաձեռնություն, որը կարող է իրական փոփոխություն մտցնել ուրիշների կյանքում, ժամանակն է գործել և մեզ հետ կիսվել ձեր տեսլականով:
Ամբողջ Վրաստանի մասշտաբով յուրաքանչյուր ոք կարող է գաղափար ներկայացնել, այդ թվում՝ անհատները, նախաձեռնող խմբերը, քաղաքացիական շարժումները և ակտիվիստները:
Գրանցվեք մեր հարթակում, ներկայացրեք ձեր գաղափարը մինչև սեպտեմբերի 10-ը, մանրամասն նկարագրեք ձեր նախագծի բովանդակությունը և որոշեք դրա իրականացման համար անհրաժեշտ նպատակային գումարը։ Երբ ձեր գաղափարն անցնի ընտրության փուլը, այն կտեղադրվի «Օրբելիանի Մետիի» հարթակում, որտեղ կսկսվի հանրային ֆինանսավորման գործընթացը։
Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր գաղափար կարևոր է և միասին կարող ենք ստեղծել #ավելի շատ հնարավորություններ #ավելի շատ փոփոխության համար:
Հետևաբար՝ միացե՛ք «Օրբելիանի Մետիի» գաղափարների մրցույթին այսօր և եղե՛ք մի շարժման մաս, որի նպատակն է աշխարհն ավելի լավը դարձնել: Միասին մենք կարող ենք ստեղծել փոփոխությունների դրական ալիք։