Komli-bus – շարժական համայնքային կենտրոն

short desc

Description

Կասպին այն մունիցիպալիտետներից է, որը բավականին երկար ժամանակ կտրված էր երկրում ակտիվորեն զարգացող քաղաքացիական և համայնքային աշխատանքի պրակտիկայից, սակայն վերջին երկու տարիներին Կասպիում տեսանք, որ կան ակտիվ երիտասարդներ, կա բազմաթիվ հնարավորություններ, և շատ կարիքներ և խնդիրներ, որոնց պետք է արձագանքել։ Կասպիում շատ խնդիրներ կան, բայց թերևս ամենամեծ մարտահրավերը քաղաքացիական սեկտորի պասիվությունն է։ Կասպիին հաճախ անվանում են լռության քաղաք, քանի որ առկա խնդիրների մասին հասարակությունը լռում է։ Ինչպես նաև, բավականին հաճախ, հենց Կասպին է դառնում բևեռացման և քաղաքական ընդհարումների կենտրոն։ Դրան հակառակ, մեզ՝ երիտասարդներիս համար կարևոր է հոգ տանել քաղաքացիական գիտակցության և ներգրավվածության զարգացման և առկա հնարավորությունների հասանելիության բարձրացման համար: Կասպիում մի քանի ուսումնասիրություններ են իրականացվել, որոնք ցույց են տվել, որ՝

 

– Անհրաժեշտ է ավելի շատ տարածք (երիտասարդական հավաքների, դասընթացների, տեղեկատվական միջոցառումների համար)։ Այս տարածքը չպետք է լինի վարչական, որպեսզի քաղաքականապես չսահմանափակվի հանդիպումների թեման,

-Ավելի շատ շարժունակություն է պետք (Կասպիում, ինչպես շատ մունիցիպալիտետներում, հասարակական տրանսպորտը զարգացած չէ, և նույնիսկ գյուղերի միջև տեղաշարժը խնդիր է), որպեսզի ավելի շատ մարդիկ հնարավորություն ունենան մասնակցել առկա ծրագրերին և նախագծերին։

Այդ իսկ պատճառով մենք՝ Կոմլիի նախաձեռնող խումբը, ովքեր հնարավորություն ու փորձ ենք ստացել համայնքային ակտիվության առումով, ունենք գաղափար՝ ստեղծել Կոմլիի շարժական համայնքային կենտրոն։ Շարժական համայնքային կենտրոնը կլինի վարձակալված համեմատաբար մեծ մեքենա, որը կունենա շարժական համայնքային կենտրոնի գործառույթ, Կոմլի բաս բարը կժամանի տարբեր գյուղեր և կառաջարկի տարբեր ծառայություններ տեղական համայնքին.

– տեղեկատվական հանդիպումներ

– թրեյնինգներ

– խորհրդակցություններ

-ժամանցային գործողություններ՝ կինոդիտում, քննարկում, գրքի ակումբ, ծնողների ակումբ։ Կոմլի բաս բարը հյուրերին կմատուցի նաև ոչ ալկոհոլային խմիչքներով և քաղցրավենիքներ, կունենա շարժական գրադարան և իրականում կլինի ընդլայնվող ուսումնական կենտրոն, որը նաև կտրամադրի խորհրդատվություն և այս հնարավորությունները հասանելի կդարձնի բոլորի համար:

Նախատեսվում է, որ Կոմլի բաս բարը մունիցիպալիտետի տարածքում գործողություններ կիրականացնի ամիսը 3-4 անգամ՝ առնվազն 1 տարի: Կոմլի բաս բարի լրացուցիչ գործառույթները կլինեն.

– Համայնքային հիմնադրամի խթանում, որը կուսումնասիրի տեղական համայնքի կարիքները/մարտահրավերները և կկարողանա աջակցել դրանց: Կենտրոնացած կլինի համայնքի կարիքների վրա։ Կոմլիի շրջանակներում հենց բաս բարի օգնությամբ կստեղծենք նաև առաջին համայնքային հիմնադրամ։

– Փոխադրում պահանջվող ժամին․ համայնքային տաքսի, երբ դրա կարիքը լինի, բաս բարը կփոխադրի մասնակիցներին,

– Փառատոնի բասբար․մեր շարժական համայնքային կենտրոնը նաև ամբողջ տարվա ընթացքում կմասնակցի տարբեր տեսակի փառատոների, նախատեսվում է կազմակերպել համայնքային հանդիպումներ և դրանով գումար հավաքել համայնքային հիմնադրամի համար։

 

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Komli-bus – շարժական համայնքային կենտրոն”

Your email address will not be published. Required fields are marked *