«Օրբելիանի Մետի» հարթակում մեկնարկել է գաղափարների մրցույթը։
Եթե դուք ունեք գաղափար, որը դրական փոփոխություններ է բերում հասարակության մեջ, կամ սոցիալական նախաձեռնություն, որը կարող է իրական փոփոխություն մտցնել ուրիշների կյանքում, ժամանակն է գործել և մեզ հետ կիսվել ձեր տեսլականով:
Որոշեք նախագծի բովանդակությունը և նպատակային գումարը, որից հետո ձեր գաղափարը կանցնի ընտրության փուլը և կտեղադրվի «Օրբելիանի Մետիի» հարթակում։
Հարթակի միջոցով դուք կկարողանաք հավաքել ծրագրի համար անհրաժեշտ գումարի 30%-ը, իսկ 70%-ը կտրամադրի «Օրբելիանի Մետիի» դոնոր կազմակերպությունը։
Գաղափար ներկայացնել կարող է յուրաքանչյուր ոք՝ ամբողջ Վրաստանի մասշտաբով, այդ թվում՝ անհատներ, նախաձեռնող խմբեր, քաղաքացիական շարժումներ և ակտիվիստներ:
Միասին ստեղծենք #ավելի շատ հնարավորություններ #ավելի շատ փոփոխությունների համար: