გაეცანი იდეებს მეტი ჩვენზე
GEO
Uncategorized

Ինչ է CROWDFUNDING-ը:

September 18, 2023
Uncategorized
Ինչ է CROWDFUNDING-ը:

 Հանրային ֆինանսավորումը՝ Crowdfunding-ը սկզբունք է, որն օգնում է մարդկանց իրականություն դարձնել իրենց գաղափարները, ստանալ բավարար ֆինանսավորում իրենց նախագծերն ու սոցիալական նախաձեռնություններն իրականացնելու համար:

 Հանրային ֆինանսավորման (Crowdfunding) հիմնական գաղափարը բազմաթիվ մարդկանց կողմից միասնական ջանքերով և ակտիվ ներգրավվածությամբ ընդհանուր նախագծերի իրականացումն է: Քրաուդֆանդինգի (հանրային ֆինանսավորման) առավելությունն այն է, որ հնարավոր է ֆինանսավորում ստանալ առանց բանկերի, տարբեր ֆոնդերի և բորսաների մասնակցության։ Սա ավելի ժողովրդավարական մեթոդ է․դուք հնարավորություն ունեք մեծ թվով պոտենցիալ ֆինանսավորողների առցանց տարածքում ներկայացնել ձեր գաղափարը։

  Քրաուդֆանդինգը հնարավորություն է տալիս հնարավորինս շատ մարդկանց հետաքրքրվել ձեր գաղափարով, ինչը դրական փոփոխություններ կբերի հասարակությանը: Գոյություն ունեն հանրային ֆինանսավորման մի քանի տեսակներ. նվիրատվությունների վրա հիմնված հանրային ֆինանսավորում, որը ներառում է ձեր նախագծի համար աջակիցներից նվիրատվություններ հավաքելը: Խրախուսանքի վրա հիմնված քրաուդֆանդինգի դեպքում ծրագրի հեղինակը շնորհակալություն է հայտնում դոնորին խորհրդանշական պարգևով: Մասնաբաժնի վրա հիմնված հանրային ֆինանսավորումը նշանակում է, որ իրենց աջակցության դիմաց դոնորները ընկերության բաժնետոմսերի որոշակի տոկոս են ստանում: Եվ վերջապես  վարկի վրա հիմնված ֆինանսավորում, որի ժամանակ նախագծի հեղինակը պարտավորվում է վերադարձնել նվիրատվությունը որոշակի ժամանակահատվածից հետո։

 Թե հանրային ֆինանսավորման որ տեսակն եք ընտրում, կախված է ձեր նախագծի կարիքներից: Եթե ​​դուք ունեք գաղափար, որը ցանկանում եք իրականություն դարձնել կամ դառնալ արժեքավոր ինչ-որ բանի մաս և հզորացնել տարածաշրջանը նվիրատվության միջոցով, ապա հանրային ֆինանսավորման հարթակը հենց այս հնարավորություններն է տալիս:

მოგეწონა სტატია?

გააზიარე სოციალურ პლატფორმებზე