Ինչպես արդեն գիտեք, «Օրբելիանի Մետին» Վրաստանում հանրային ֆինանսավորման (Crowdfunding) առաջին հարթակն է, որն խթանում է սոցիալական նախագծերն ու սոցիալական ձեռնարկությունները՝ իրենց նպատակներին հասնելու համար և նպաստում անհատների և կազմակերպությունների սոցիալական պատասխանատվության ձևավորմանը: Հետևաբար, եթե ունեք սոցիալական նախաձեռնություն և դրա իրականացման համար անհրաժեշտ է աջակցություն, ապա ներկայացրեք գաղափարը «Օրբելիանի Մետի» հարթակին։
Ծանոթացեք «Օրբելիանի Մետի» հարթակին գաղափար ներկայացնելու փուլերին:
Կայք այցելելուց հետո, եթե հարթակում պրոֆիլ չեք ստեղծել, պետք է գրանցվեք, ինչի համար ձեզ անհրաժեշտ կլինի ձեր էլ. հասցեն։ Պրոֆիլ ունենալու դեպքում, կարող եք սեղմել ավտորիզացիայի կոճակը, որտեղ պետք է մուտքագրել ձեր էլ. հասցեն և գաղտնաբառը: Մուտք գործելուց հետո դուք կկարողանաք սեղմել «Նախագծի մեկնարկ» կոճակը՝ ձեր նախաձեռնությունը ներկայացնելու համար։
Հաջորդ փուլում սկսում եք ավելացնել ձեր նախաձեռնության մանրամասները։ Գրեք ձեր գաղափարի վերնագիրը և նշեք կատեգորիան, թե ինչ ոլորտ է այն ընդգրկում։
Լրացրեք նշված դաշտերը, նշեք ծրագրի նկարագրությունը, նպատակային գումարը, վայրը՝ որտեղ կիրականացվի ձեր նախագիծը, ինչպես նաև այն ժամկետները, թե որքան ժամանակ կտևի ձեր Crowdfunding արշավը: Ցանկության և առկայության դեպքում կարող եք ավելացնել լուսանկար և տեսանյութ։ Ինչ վերաբերում է նվերի դաշտին, ապա այս դաշտը նույնպես ըստ ցանկության է: Եթե ցանկանում եք հանգանակության դիմաց նվերներ ուղարկել ձեր դոնորներին, կարող եք նշել նշված դաշտում։