Հանրային ֆինանսավորումը՝ Crowdfunding-ը սկզբունք է, որն օգնում է մարդկանց իրականություն դարձնել իրենց գաղափարները, ստանալ բավարար ֆինանսավորում իրենց նախագծերն ու սոցիալական նախաձեռնություններն իրականացնելու համար:

 Հանրային ֆինանսավորման (Crowdfunding) հիմնական գաղափարը բազմաթիվ մարդկանց կողմից միասնական ջանքերով և ակտիվ ներգրավվածությամբ ընդհանուր նախագծերի իրականացումն է: Քրաուդֆանդինգի (հանրային ֆինանսավորման) առավելությունն այն է, որ հնարավոր է ֆինանսավորում ստանալ առանց բանկերի, տարբեր ֆոնդերի և բորսաների մասնակցության։ Սա ավելի ժողովրդավարական մեթոդ է․դուք հնարավորություն ունեք մեծ թվով պոտենցիալ ֆինանսավորողների առցանց տարածքում ներկայացնել ձեր գաղափարը։

  Քրաուդֆանդինգը հնարավորություն է տալիս հնարավորինս շատ մարդկանց հետաքրքրվել ձեր գաղափարով, ինչը դրական փոփոխություններ կբերի հասարակությանը: Գոյություն ունեն հանրային ֆինանսավորման մի քանի տեսակներ. նվիրատվությունների վրա հիմնված հանրային ֆինանսավորում, որը ներառում է ձեր նախագծի համար աջակիցներից նվիրատվություններ հավաքելը: Խրախուսանքի վրա հիմնված քրաուդֆանդինգի դեպքում ծրագրի հեղինակը շնորհակալություն է հայտնում դոնորին խորհրդանշական պարգևով: Մասնաբաժնի վրա հիմնված հանրային ֆինանսավորումը նշանակում է, որ իրենց աջակցության դիմաց դոնորները ընկերության բաժնետոմսերի որոշակի տոկոս են ստանում: Եվ վերջապես  վարկի վրա հիմնված ֆինանսավորում, որի ժամանակ նախագծի հեղինակը պարտավորվում է վերադարձնել նվիրատվությունը որոշակի ժամանակահատվածից հետո։

 Թե հանրային ֆինանսավորման որ տեսակն եք ընտրում, կախված է ձեր նախագծի կարիքներից: Եթե ​​դուք ունեք գաղափար, որը ցանկանում եք իրականություն դարձնել կամ դառնալ արժեքավոր ինչ-որ բանի մաս և հզորացնել տարածաշրջանը նվիրատվության միջոցով, ապա հանրային ֆինանսավորման հարթակը հենց այս հնարավորություններն է տալիս:

 Ձեզ մտահոգո՞ւմ են ձեր գյուղի կամ քաղաքի խնդիրները։ Ցանկանու՞մ եք փոխել ձեր համայնքի կյանքը դեպի լավը:

Եթե ​​ունեք ժամանակ, էներգիա, կրեատիվ գաղափարներ, եթե բլոգեր եք, IT մասնագետ, ճարտարապետ, ուսանող, ուսուցիչ, լրագրող, պետական ​​ծառայող, նկարիչ, դիզայներ, ձեռնարկատեր կամ պարզապես ակտիվ քաղաքացի, եթե չեք ցանկանում անտարբեր սպասել, թե ինչպես է փոխվում ձեր համայնքը, գյուղը, քաղաքի փողոցները, թաղամասերը, դպրոցը, մանկապարտեզը, այգին և երիտասարդների կյանքը, ապա դուք ինքներդ կարող եք դեպի լավը փոխել ձեր համայնքի կյանքը:

գաղափարների մրցույթը քայլ է դեպի փոփոխություն։

 Ներկայացրե՛ք ձեր գաղափարը մեր հարթակում՝ ի՞նչ եք ուզում փոխել ձեր համայնքում/գյուղում/քաղաքում:

Իսկ մասնակցության արդյունքում՝

Ձեր գաղափարը կքննարկվի մրցույթի ժյուրիի կողմից։

 Հաղթելու դեպքում դուք կստանաք ֆինանսավորում ձեր գաղափարի համար։

Կզարգացնեք ձեր գաղափարը ոլորտի փորձագետների և գաղափարակիցների օգնությամբ։

մոբիլիզացման մասին դասընթացների և կծանոթանաք այլ ակտիվիստների հետ:

Եթե գաղափարը կյանքի կոչվի, դուք կկարողանաք կիսվել ձեր հաջողություններով այլ սկսնակ նախագծերի հեղինակների հետ:

 Էկոլոգիա, կանաչապատում, տրանսպորտ և շարժունակություն, կրթություն և երիտասարդների ներգրավվածություն, քաղաքային տարածքի զարգացում թե մշակույթ:

 Ինչի՞ մասին է քո գաղափարը։

Վրաստանի մասշտաբով յուրաքանչյուր ոք կարող է գաղափար ներկայացնել, այդ թվում՝ անհատները, նախաձեռնող խմբերը, քաղաքացիական շարժումները և ակտիվիստները:

Գաղափարներ ներկայացնել հնարավոր է հարթակում գրանցվելուց հետո։

Մրցույթի մասին լրացուցիչ տեղեկություններ կարող եք գտնել մեր ֆեյսբուքյան էջում – Orbeliani Meti • ორბელიანი მეტი

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք գրել մեր ֆեյսբուքյան էջին կամ էլ․հասցեին՝ [email protected]