გაეცანი იდეებს მეტი ჩვენზე
ENG | ARM | GEO | AZ

Մեր մասին

ՈԱԻԱ «Օրբելիանի Վրաստան» – Մեր նպատակն է աջակցել սոցիալական նախաձեռնություններին, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն ունենա դեպի լավը փոխել իր համայնքի/հասարակության կյանքը: Վերջին տարիներին «Օրբելիանի» առցանց հարթակի միջոցով (app.orbeliani.net) բազմաթիվ անհրաժեշտ, գործնական և նորարարական գաղափարներ են ֆինանսավորվել միջազգային և դոնոր կազմակերպությունների կողմից։ Յուրաքանչյուր նախաձեռնություն ստեղծվել է անկախ կերպով, և դրա հետևում կանգնած են հասարակ մարդիկ, որոնք միավորվում են հանրային բարօրության համար պայքարի շուրջ։ 2015 թվականից մինչև օրս Օրբելիանին նախաձեռնությունների համար ավելի քան 1 000 000 լարի է տրամադրել հետևյալ դոնորների աջակցությամբ՝ UNDP, SIDA, Embassy of Czech Republic, Embassy of Netherlands, EWMI Access program։ «Օրբելիանի Վրաստանի» ժողովրդականությունն աճում է, ինչպես նաև մեծանում է այն մոտիվացված մարդկանց թիվը, որոնք ցանկանում են փոքր քայլերով փոխել միջավայրը դեպի լավը, սակայն միջազգային դոնորների կողմից տրամադրվող ֆինանսական միջոցները միշտ չէ, որ բավարարում են, ուստի որոշեցինք հնարավորություն տալ հանրությանը՝ ֆինանսավորել իրենց համար հետաքրքիր և ցանկալի գաղափարները։ Հենց այսպես է ստեղծվել «Օրբելիանի Մետի» քրաուդֆանդինգի հարթակը։ 2015 թվականին Վրաստանում ստեղծվեց հանրային ​​ֆինանսավորման առաջին հարթակը`Orbelianimeti.ge-ն: Orbelianimeti.ge-ն աշխատում է համաֆինանսավորման սկզբունքով և օգնում երիտասարդներին, քաղաքացիական ակտիվիստներին, սոցիալական ձեռներեցներին` իրականություն դարձնել իրենց գաղափարները, ստանալ բավարար ֆինանսավորում իրենց նախագծերի և սոցիալական նախաձեռնությունների իրականացման համար: Հարթակի միջոցով գաղափարի հեղինակները կարող են հավաքել նախագծի համար անհրաժեշտ գումարի 30%-ը, իսկ 70%-ը՝ միջազգային կազմակերպություններից կամ մասնավոր հատվածից հավաքագրված միջոցներից կհատկացնի «Օրբելիանի Մետին»։

Placeholder image

Միասին մենք ավելին ենք

Վերջին տարիներին «Օրբելիանի Մետի» հարթակի միջոցով ֆինանսավորվել են բազմաթիվ անհրաժեշտ, գործնական ու կրեատիվ գաղափարներ։

47

შესრულებული პროექტი

406K+

შეგროვებული თანხა

7K+

უნიკალური მხარდამჭერი

თანადაფინანსება

Թիմի անդամներ

Գվանցա Կակաուրիձե

Տնօրեն

Սալոմե Արտմելաձե

ծրագրի ղեկավար

Տակո Կապանաձե

կապի մենեջեր

Նանա Չխեթիա

Ֆինանսների կառավարիչ

Մայա Մեգրելիշվիլի

վարչակազմի համակարգող

ჩვენი ღირებულებები

Եղեք անկեղծ/բաց

Օրբելիանին նույնքան բաց կազմակերպություն է, որքան մենք ակնկալում ենք մեր կամավորներից։ Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի մեր ողջ տեղեկատվությունը հասանելի լինի բոլորին:

Սովորեք և գործեք

Մենք միշտ ձգտում ենք ունենալ արդյունավետ հետադարձ կապի մեխանիզմներ: Օրբելիանին արձագանքում է հնարավոր բողոքներին/խնդիրներին և անհրաժեշտության դեպքում կիրառում կանխարգելիչ միջոցներ:

Հավասարություն

Մենք միշտ բաց ենք ընդունելու յուրաքանչյուր մարդու: Սեռը, կրոնը, անցյալը, էթնիկ պատկանելությունը, ֆիզիկական կարողությունները և նմանատիպ այլ չափանիշներ նշանակություն չունեն։

Գենդերային հավասարություն

Մենք հասկանում ենք գենդերային հավասարությունը որպես հավասար իրավունքներ, պարտավորություններ և հնարավորություններ երկու սեռերի համար:

Լսել

Մենք ակտիվորեն փնտրում և լսում ենք մարդկանց, ովքեր ավելի քիչ ազդեցություն կամ շփումներ ունեն: Մենք լավ ենք հասկանում նաև այն, որ յուրաքանչյուր մարդ, ում հետ շփվում ենք, ունի տարբեր փորձ և հետաքրքրություն:

Գործողություն/Արձագանք

Մենք ներգրավված ենք այն միջազգային «օրգանիզմի» մեջ, որը ենթադրում է ֆինանսավորում ավելի շատ դրական փոփոխությունների համար: Մենք ամեն ինչ անելու ենք՝ այս «օրգանիզմը» լավ հասկանալու և դրանում մեր դրական դերը խաղալու համար։