გაეცანი იდეებს მეტი ჩვენზე
ENG | ARM | GEO | AZ

Հաճախ տրվող հարցեր

  • Գաղափարի հեղինակների համար
  • Աջակցողի համար
  • Լրացուցիչ տեղեկություններ
Ինչպե՞ս է աշխատում հարթակը:

Գրանցվեք «Օրբելիանի Մետիի» հարթակում։ Վերբեռնեք ձեր գաղափարը, նշեք նախագծի նպատակը, պահանջվող գումարը և ուղարկեք մեզ։ Դուք կարող եք աջակիցներին «նվեր» առաջարկել հանգանակության դիմաց: «Նվերի» սահմանումը կախված է ձեզանից: Յուրաքանչյուր նախաձեռնություն կանցնի ընտրության փուլ, կստուգվի ծրագրի ֆինանսական մասը և կայունությունը։ Դրանից հետո հանձնաժողովի կողմից ընտրված գաղափարները կհրապարակվեն հարթակում, և մարդկանց հնարավորություն կտրվի ծանոթանալ ձեր նախագծին և ցանկության դեպքում հանգանակություն կատարել՝ գաղափարն իրականացնելու համար։ «Օրբելիանի Մետին» լայն հանրությանը կներկայացնի ձեր գաղափարը, սակայն նախագծի գաղափարի աջակիցներին դուք պետք է ներգրավեք: Եթե ​​նախագիծը հաջողվի, և նպատակային գումարը հավաքվի, ապա հանգանակությունը կփոխանցվի ծրագրի համար պատասխանատու անձի հաշվեհամարին:

Ինչպե՞ս են գնահատվում գաղափարները:

Գաղափարները գնահատելիս հաշվի են առնվում այնպիսի հիմնական չափորոշիչներ, ինչպիսիք են սոցիալական պատասխանատվությունը և կայունությունը: Հիմնական շեշտը դրվում է սոցիալական ազդեցության որակի և այն բանի վրա, թե ինչպես կարող է գաղափարը լուծել կարևոր սոցիալական խնդիրներ՝ օգտագործելով նորարարական մոտեցումներ: «Օրբելիանի Մետիի» հարթակը բաց է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են դրական փոփոխություններ մտցնել իրենց համայնքում, քաղաքում, գյուղում կամ հասարակության մեջ․լինի դա ընկերների մոբիլիզացում թաղամասերի կանաչապատման համար, գյուղական գրադարանի ստեղծում, երթևեկության ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար հավելվածի մշակում, մարզային թանգարանների վերանորոգում, երիտասարդների համար տարածքի ստեղծում, թե դպրոցների՝ էներգաարդյունավետ շենքերի վերածում: Գնահատման գործընթացում առաջնահերթություն է տրվում բազմազանությանը և նորարարությանը՝ գաղափարներին, որոնք կարող են ապահովել կայուն և երկարաժամկետ ազդեցություն:

Ինչպե՞ս կարող եմ հանգանակություն ստանալ:

Որպեսզի ձեր գաղափարի համար հանգանակություն ստանաք, պետք է առավելագույնի հասցնեք դրա տեսանելիությունը սոցիալական լրատվամիջոցների, հեռուստատեսային հաղորդումների և տարբեր միջոցառումների օգնությամբ: Օգտագործեք սոցիալական մեդիա հարթակները՝ պարբերաբար կիսվելով վստահելի պատմություններով, վիզուալ նյութերով և նորություններով: Փնտրեք ձեր գաղափարը համապատասխան հեռուստատեսային հաղորդումներում կամ մեդիա հարթակներում ներկայացնելու հնարավորություններ: Մասնակցեք միջոցառումներին և համայնքային հավաքներին, համագործակցեք տեղական ձեռնարկությունների և կազմակերպությունների հետ: Հնարավորինս ակտիվացրեք ձեր գաղափարը՝ պոտենցիալ դոնորներ ներգրավելու և աջակցություն ստանալու հնարավորությունները մեծացնելու համար:

Ի՞նչ կլինի, եթե չհասնեմ իմ նպատակին։

Դուք հավաքագրված գումարը կստանաք այն բանից հետո, երբ կներկայացնեք փոփոխված նախագիծը և կհիմնավորեք, որ գումարը կծախսվի նպատակային՝ հաշվի առնելով առկա ֆինանսական ռեսուրսները: Ծրագրի փոփոխված տարբերակը կուղարկվի ձեր նվիրատուներին/դոնորներին՝ նրանց տեղեկացնելու համար և կհրապարակվի ձեր էջում։

Ինչպե՞ս կարող եմ իմանալ, թե արդյոք քրաուդֆանդինգն ինձ համար ճիշտ ընտրություն է:

Եթե ​​ունեք հետաքրքիր, սոցիալական և նորարարական գաղափար, բայց չունեք անհրաժեշտ միջոցներ այն կյանքի կոչելու համար, ապա քրաուդֆանդինգը ձեզ համար ճիշտ ընտրություն է։

Ո՞րն է ժամկետի վերջնասահմանը:

Կարևոր է, որ ներկայացված գաղափարն ունենա նախապես որոշված ​​ժամանակային շրջանակ/վերջնասահման, որը սահմանում եք դուք:

Ի՞նչ է նշանակում համաֆինանսավորվող նախագիծ:

Մասնավոր հատվածի, տեղական ինքնակառավարման և/կամ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում «Օրբելիանին» կարող է որոշակի ժամանակահատվածում համաֆինանսավորել որոշ նախաձեռնություններ, եթե գաղափարի հեղինակը կարողանա հավաքել նպատակային գումարի առնվազն 30 տոկոսը։ Մնացած 70 տոկոսը «Օրբելիանին» կֆինանսավորի դոնոր հաստատությունից տրամադրվող գումարով։ Համաֆինանսավորվող գաղափարները նշվում են հատուկ նշանով:

Համաֆինանսավորումը խթան է գաղափարի հեղինակների համար ավելի հաջող գումար հայթայթելու համար։ Համաֆինանսավորվող նախագծերն ընտրվում են ֆինանսավորող կազմակերպության հետ խորհրդակցության հիման վրա:

Ի՞նչ է նշանակում նվեր:

Հանգանակության դիմաց առաջարկվող խորհրդանշական նվեր։ Դուք կարող եք տարբեր նվերներ առաջարկել ձեզ աջակցողին՝ ըստ հանգանակության չափի։ Նվերը կարող է լինել ձեր ստեղծած արտադրանքը (սոցիալական ձեռնարկության դեպքում) կամ ցանկացած նվեր, որը թեմատիկորեն կապված է ձեր գաղափարի հետ: Նաև մի մոռացեք շնորհակալական նամակ ուղարկել հանգանակություն կատարած յուրաքանչյուր անձին: Հանգանակություն կատարող անձանց նվերի տրամադրումը ապահովում է գաղափարի հեղինակը։ «Օրբելիանի Մետին» պատասխանատվություն չի կրում նվերի տրամադրման և փոխադրման ծառայության համար։

Ո՞րն է հանգանակության նվազագույն չափը:

Նվազագույն հանգանակությունը 1 լարի է: Քրաուդֆանդինգի գաղտնիքը աջակցության մոբիլիզացման մեջ է, ուստի յուրաքանչյուր լարի կարող է վճռորոշ դեր ունենալ: Բացի այդ, սա թույլ է տալիս յուրաքանչյուրին դառնալ հասարակության համար իրականացվող բարի գործի մասնակից։

Որքա՞ն է ծրագրի համաֆինանսավորման առավելագույն չափը:

Առավելագույն գումարը, որը կարող եք պահանջել «Օրբելիանի Վրաստանի» համաֆինանսավորման շրջանակներում, կազմում է 3 500 դոլարին համարժեք լարի, որը կազմում է ծրագրի ընդհանուր արժեքի 70%-ը։

Կարո՞ղ եմ գումար մուտքագրել անանուն:

Այո, դուք կարող եք լիովին անանուն աջակցել ձեր նախընտրած նախագծին:

Ո՞ր վճարման եղանակը պետք է օգտագործեմ:

Դուք կարող եք գումար մուտքագրել առցանց բանկի միջոցով՝ օգտագործելով ձեր քարտը: Կարող եք գումար փոխանցել ցանկացած բանկային քարտի միջոցով: Արտերկրից վճարումների դեպքում կարող եք օգտվել paypal-ից։

Ինչպե՞ս է «Օրբելիանի Մետին» ապահովում փոխանցված գումարների անվտանգությունը:

«Օրբելիանի Մետիի» քրաուդֆանդինգի հարթակում ֆինանսական գործարքների անվտանգությունն ապահովում է TBC բանկը։ Ձեր գործարքը նույնքան ապահով է, որքան ցանկացած այլ գործարք, որը դուք կատարում եք այս բանկի միջոցով:

Ի՞նչ է ստանում հանգանակություն կատարող անձը նվիրատվության դիմաց:

Հիմնական օգուտը բոլորի համար նույնն է՝ ավելի շատ փոփոխություններ, որը հանրային բարիք է բերում։ Սակայն, բացի նշված ընդհանուր օգտակարությունից, գաղափարի հեղինակներից է կախված լինելու, թե ինչ են նրանք առաջարկելու մարդկանց՝ իրենց աջակցության դիմաց։

Կարո՞ղ եմ ուղղել կամ չեղարկել իմ ներդրումը:

Դուք կարող եք ուղղել կամ չեղարկել գումարը նախքան նշված գործարքն ավարտելը:

Քրաուդֆանդինգի ի՞նչ տեսակներ կան:

Քրաուդֆանդինգի մի քանի տեսակներ կան. առանց պարգևների / նվիրատվությունների վրա հիմնված։ Ձեր երկրպագուները գումար են հատկացնում գաղափարի իրականացման համար և դրա դիմաց պարգև չեն ստանում: 

Ոչ ֆինանսական պարգև․սա կարող է լինել ցանկացած բացիկ, տեսանյութ, որտեղ դուք շնորհակալություն եք հայտնում դոնորին կամ նվեր, որը դուք ուղարկում եք դոնորին հանգանակության դիմաց։ 

Ֆինանսական պարգև. այս դեպքում խոշոր ներդրողները ստանում են եկամտի և վաճառքի տոկոսը: Այս տեսակի մասնակի «քրաուդֆանդինգը» օգտագործվում է ֆիլմերի, խաղերի և հավելվածների, երաժշտական ​​ալբոմների ֆինանսավորման համար։

 Ինչպե՞ս է «Օրբելիանի Մետին» ապահովում ծրագրի իրականացումը և հանգանակության նպատակային օգտագործումը։

 «Օրբելիանի Վրաստան» կազմակերպությունը ֆինանսավորում է սոցիալական նախաձեռնություններն ավելի քան 8 տարի և ունի նմանատիպ նախագծերի գնահատման և մոնիտորինգի շատ լավ փորձ։ Նախքան գաղափարը հարթակում հրապարակելը, «Օրբելիանին» քննարկում է գաղափարը, դրա գործնական կողմը, անհրաժեշտության դեպքում պահանջում է լրացուցիչ փաստաթղթեր և դրանից հետո նոր միայն հրապարակում հարթակում։ Բացի այդ, բոլոր համաֆինանսավորվող գաղափարները ուղղակիորեն վերահսկվում են մեր թիմի կողմից՝ աջակցելու գաղափարի հեղինակին և ստուգելու նվիրատվության նպատակային օգտագործումը, ներառյալ ֆինանսական փաստաթղթերի ստուգումը: Ինչպես նաև նախագծի հեղինակը պարտավոր է վերջնական հաշվետվությունը տեղադրել հարթակում՝ առավելագույն թափանցիկություն և հաշվետվողականություն ապահովելու համար։ Ծրագրի հաշվետվությունը, ներառյալ ֆինանսական մասը, պահանջի դեպքում էլեկտրոնային փոստով կուղարկվի բոլոր դոնորներին:

Որքա՞ն է հարթակի սպասարկման վճարը:

Վրաստանից իրականացվող բանկային գործարքների համար կիրառվում է TBC բանկի ստանդարտ ծառայության վճարը՝ 2%, որը գանձվում է անհատ դոնորներից, իսկ արտերկրից փոխանցումների դեպքում գործում է 2․5% սակագին։ Նշվածն ամբողջությամբ բանկի սպասարկման վճարն է։

Հարթակի սպասարկման վճարը 10% է: Դրանով դուք կօգնեք «Օրբելիանի Մետի» հարթակին ավելի շատ զարգանալ և հետագայում ավելի շատ գաղափարների աջակցել։

Ինչպե՞ս է «Օրբելիանի Մետին» ինքը ստանում հանգանակություն։

«Օրբելիանին» աշխատում է տարբեր միջազգային կազմակերպությունների հետ՝ քաղաքացիական ակտիվությունը խթանելու ֆինանսավորում գտնելու համար: «Օրբելիանի Մետիի» հարթակին աջակցում է Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիրը (UNDP) և Արևելք-Արևմուտք կառավարման ինստիտուտը (EWMI Access program): Բացի այդ, որպեսզի հարթակը շարունակի գործել և նոր հնարավորություններ ավելացվեն, կարևոր է ձեր աջակցությունը: Հանգանակությունների հաշվետվությունը «Օրբելիանի Մետին» հրապարակում է հարթակում։