გაეცანი იდეებს მეტი ჩვენზე
ENG | ARM | GEO | AZ
Uncategorized

Ավելին գաղափարների մրցույթի մասին

February 5, 2024
Uncategorized
Ավելին գաղափարների մրցույթի մասին

 orbelianimeti.ge-ն Վրաստանում առաջին հանրային ֆինանսավորման հարթակն է, որը ստեղծվել է 2015 թվականին։ Հարթակի նպատակն է նպաստել սոցիալական նախագծերի իրականացմանը, օգնել և մոտիվացնել այն մարդկանց, ովքեր ունեն պատասխանատվություն և ցանկություն՝ իրականացնելու հետաքրքիր նախագծեր և փոխելու կամ ավելի լավը դարձնելու իրենց քաղաքը կամ շրջանը։ Ինչպես նաև Վրաստանում ներդնել Crowdfunding-ի մշակույթ։ Հանրային ֆինանսավորման (Crowdfunding) հիմնական գաղափարը բազմաթիվ մարդկանց կողմից համատեղ ջանքերով և ակտիվ ներգրավվածությամբ ընդհանուր նախագծերի իրականացումն է։

 «Օրբելիանի Մետիի» հարթակում ընթանում է «Գաղափարների մրցույթ», ինչը նշանակում է, որ Վրաստանի ցանկացած քաղաքացի կարող է ուղարկել իր նախաձեռնությունը, որը կենտրոնացած կլինի կոնկրետ համայնքի կամ հասարակության բարեկեցության վրա։

 «Գաղափարների մրցույթը» USAID-ի Քաղաքացիական հասարակության ներգրավման ծրագրի շրջանակներում գործում է 2020 թվականից և փորձում է օգնել երիտասարդներին, քաղաքացիական ակտիվիստներին, սոցիալական ձեռներեցներին կամ հասարակ քաղաքացիներին՝ համաֆինանսավորման սկզբունքով ստանալ բավարար ֆինանսավորում սեփական նախագծերի և սոցիալական նախաձեռնությունների իրականացման համար։

Գաղափարի հեղինակները հարթակի միջոցով կարող են հավաքել ծրագրի համար ցանկալի գումարի 30%-ը, իսկ 70%-ը կհատկացվի «Օրբելիանի Մետիի» դոնոր կազմակերպության կողմից։ Նրանք կկարողանան հարթակի միջոցով 2 ամիս քրաուդֆանդինգի արշավ իրականացնել ու անծանոթ մարդկանց օգնությամբ իրականություն դարձնել իրենց նախաձեռնությունը։

მოგეწონა სტატია?

გააზიარე სოციალურ პლატფორმებზე